Վան Ցզի Հենը հանդիպել է իր սիրեցյալին, երբ ընդամենը 6 տարեկան էր: Նրան տեսնելուց անմիջապես հետո տղան իր մորն ասել է, որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ… և խոստումը կատարել է: Իր խոստումը կատարելու համար Վանին 18 տարի անհրաժեշտ եղավ:
Աղջնակը Վանի հասակակիցն էր և նույնպես ապրում էր Չինաստանի Հենան գավառի Չժենչժոու քաղաքում: Նրանք միևնույն մանկապարտեզն էին գնում, խաղում միասին և շուտով անբաժանելի դարձան:
Որոշելով «ընդառաջել» երեխաներին` ծնողները նրանց հարսի և փեսայի զգեստներ հագցրին և լուսանկարեցին հին փայտե կամրջի վրա, որտեղ լուսանկարվում էին նորապսակները:
Սակայն Վանը ծնողների հետ այլ քաղաք է տեղափոխվում` կորցնելով սիրելիի հետ կապը: Նա ցանկանում էր փնտրել աղջկան, ում Քսիքսի էր անվանում, սակայն չգիտեր, թե ինչպես:
Սակայն պատահաբար Վանի ծնողները հանդիպել են Քսիքսիի հարազատներից մեկին` վերցնելով նրա հասցեն ու հեռախոսահամարը:
Այսպիսով, 18 տարի անց նրանք ամուսնացել են` լուսանկարվելով նույն հին փայտե կամրջի վրա:










































