Ամեն տարի դեկտեմբերի 15-ը նշվում է որպես Թեյի միջազգային օր: Օրը նշվում է այն բոլոր երկրներում, որոնք համարվում են թեյի համաշխարհային արտադրության առաջատարներ: Տոնի նպատակն է կառավարության և քաղաքացիների ուշադրությունը հրավիրել թեյի վաճառքի, դրա արտադրության հետ կապված խնդիրների վրա:
Թեյի միջազգային օր հռչակելու մասին որոշումը կայացվել է շատ միջազգային կազմակերություններում և արհմիություններում բազմաթիվ քննարկումների արդյունքում: Այդ օրը հիմնականում նշում են այն երկրները, որոնց տնտեսության մեջ թեյի արտադրության մասին հոդվածը գլխավոր տեղերից մեկն է զբաղեցնում: Այդ երկրներից են Հնդկաստանը, Շրի Լանկան, Բանգլադեշը, Նեպալը, Չինաստանը, Վիետնամը և այլն:
Համարվում է, որ թեյը որպես ըմպելիք հայտնաբերել է Չինաստանի երկրորդ կայսր Շեն Նունգը` մոտավորապես մ.թ.ա. 2737թ., երբ կայսրը թեյի տերևն իջեցրել է տաք ջրով լի բաժակի մեջ:
Մ.թ. 400-600թթ. Չինաստանում մեծանում է հետաքրքրությունը թեյի հանդեպ` որպես բուժիչ ըմպելիքի:
Եվրոպայում թեյը հայտնի է դարձել 17-րդ դարում: Թեյի ժամանակակից պատմության մեջ ամենանշանավոր իրադարձություններից մեկը «Բոստոնի թեյախմությունն է», որը տեղի է ունեցել 1773թ. դեկտեմբերի 16-ին, երբ ամերիկացի գաղութարարները արկղով թեյը նետել են օվկիանոսի մեջ` ի նշան բողոքի Մեծ Բրիտանիայի կողմից թեյի վրա սահմանված հարկի դեմ:









































