Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ռոբերտ Քոչարյանը չի համարձարկվի մասնակցել ընտրություններին. մամուլ

«Ես կարող է սխալվեմ, բայց չեմ հավատում նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի առաջադրվելուն: Նա երբեք չի եղել հրապարակային քաղաքական գործիչ, որ հիմա հրապարակային ձևով մտնի քաղաքական դաշտ: Բացի այդ, նրա հնարավոր հենարաններից մեկը կարող էր լինել ԲՀԿ-ն, իսկ հիմա ո՞ւմ միջոցով պետք է նա մտնի խաղի մեջ, ինքնաառաջադրո՞ւմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը խաղի մեջ երբեք միայնակ չի մտնի:

Սաֆարյանը ՀՀ երկրորդ նախագահի վերադարձին ու գալիք նախագահական ընտրություններում մասնակցությանը չի հավատում, չնայած կարծում է, և փորձն էլ ցույց է տվել, որ քաղաքականության մեջ շատերն են վերադառնում: «Չեմ կարծում, որ նա կհամարձակվի մասնակցել այս ընտրություններին: Բացի այդ՝ մեր երեք նախագահներն էլ ունեն բնավորության մի գիծ, որը նրանց չափից դուրս ինքնասիրությունն է, ինչն էլ չեն թողնի, որ խոցվի նման կարգի պարտություններով: Այն, որ Քոչարյանի մասնակցությունը միանշանակ պարտության է խոստանում՝ դրանում կասկած չունեմ: Ճիշտ նույն տրամաբանությամբ՝ բազմիցս հայտարարել եմ, որ, օրինակ, ես Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն չէի ցանկանա քաղաքական կյանք վերադառնալ չափազանց շռնդալից ու հեռանալ 5-10 տոկոսով, կամ՝ Ռոբերտ Քոչարյանի նման անձնավորությունը չի կարող երկու անգամ նախագահ դառնալուց հետո մասնակցել ու պարտված դուրս գալ: Սրանք բաներ են, որոնք նրանց բնավորություններին բացարձակ հակացուցված են»,- համոզված է Սաֆարյանը: Նա նախագահական ընտրություններում պայքարը տեսնում է Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի միջև:

Այն, որ պայքարը անսանձ է լինելու, դա հաստատ է՝ շեշտում է Սաֆարյանը, համոզմունք հայտնելով, որ նախագահական ընտրություններում երկրորդ փուլ է լինելու. «Սերժ Աարգսյանը էապես թուլացել է: Եվ եթե նույնիսկ ամբողջ երկրի ռեսուրսներն ու ֆինանսական միջոցներն էլ օգտագործվեն, դա բավարար չէ՝ մարդկանց բոլորին իրենց օգտին տնից հանելու: Այդ ամենն օգտագործելով՝ գուցե Սերժ Սարգսյանը հավաքի ձայների 30 տոկոսը, բայց միևնույն է՝ դա հաղթանակ չէ, ոչ էլ առաջին փուլով ավարտելու արդյունք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում