Բուլղարիայի և Սերբիայի վարչապետներ Բոյկո Բորիսովը և Իվիցա Դաչիչը այսօր ԵՄ համաժողովի ընթացքում երկու երկրների գազուղիների համակարգերը միացնող համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է ԵՄ էներգետիկայի կոմիսար Գյունտեր Էթինգերի ներկայությամբ՝ հաղորդում է Եվրոպական կոմիտեն:
Նիշ-Դմիտրովգրադ-Սոֆիա 180 կմ երկարությամբ գազամուղը շահագործման կհանձնվի 2015թ.-ի վերջին: Այն կմիավորի Բուլղարիայի մայրաքաղաքը և Նիշ ու Դմիտրովգրադ քաղաքները: Շինարարության համար ներդրումները գնահատվել են 100-120 մլն եվրո:
Եվրակոմիտեն նշում է, որ սերբ-բուլղարական տարածքի նախագիծը ուղղված է գազի մատակարարման խախտումները կանխելուն, ինչպես եղավ 2009թ.-ի ճգնաժամի ժամանակ, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի վեճի հետևանքով տուժեցին Եվրոպայի գազ սպառողները:











































