Արևելյան Վրաստանի Յագլուջա պոլիգոնում նախօրեին անցկացվել են վրաց-ադրբեջանական «Անվտանգ Կովկաս-2014» միջազգային զորավարժությունները: Այս մասին հայտնում է Trend-ը:
Շաբաթ օրը Trend-ին Վրաստանի ՆԳՆ-ում հայտնել են, որ զորավարժություններին մասնակցել են Վրաստանի ՆԳՆ, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարության, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև British Petrolium-ի, BRIGGS-ի և վրացական Energy Invest ընկերության ներկայացուցիչներ:
Զորավարժությունների նպատակն է՝ երկու երկրների համագործակցության և մասշտաբային արտակարգ իրավիճակների ժամանակ փոխօգնության վերաբերյալ Վրաստանի և Ադրբեջանի միջև հուշագրի շրջանակներում փրկարարական ուժերի կոորդինացված աշխատանքի բարելավումը, նաև կոորդինացված աշխատանքի և ցամաքում ու ջրում նավթի արտահոսքին համատեղ արձագանքի բարելավումը՝ համաձայն British Petrolium-ի և Վրաստանի կառավարության միջև կնքված պայմանագրի:











































