Այսօր մեկնարկելիք ՀՀԿ համագումարին կմասնակցեն նաև Ոուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ՝ երեկ Երևան ժամանած Պետդումայի պատգամավոր, «Միացյալ Ոուսաստան» կուսակցության բյուրոյի բարձրագույն խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովը և ՀՀ-ում ՈԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Հրապարակ»-ը գրում է, որ Չիլինգարովն իր հետ բերել է կուսակցության լիդեր Դմիտրի Մեդվեդևի ողջույնի ուղերձը ՀՀԿ համագումարին: Ինչ վերաբերում է Չինաստանի պատվիրակությանը, ապա նրանց երեք հոգանոց պատվիրակությունը Հայաստան է ժամանել նախորդ օրը: Վերջիններս նույնպես իրենց հետ բերել են Չինաստանի կոմկուսի ողջույնի ուղերձը: ՀՀԿ համագումարին մասնակցելու համար նրանց կմիանան նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցներ:
Ի դեպ, ինչպես «Հրապարակ»-ին տեղեկացրեց ՀՀԿ արտաքին հարցերի պատասխանատու Արմեն Աշոտյանը, Չինաստանի կոմկուսի նորընտիր գլխավոր քարտուղար Հու Ցզինտաոն առանձին ուղերձով անձամբ է շնորհավորել Սերժ Սարգսյանին սպասվելիք համագումարի առիթով: Իսկ Եվրոպան, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ համագումարին ներկայացված կլինի ԵԺԿ նախագահ Վ. Մարտենսի տեսաուղերձով:
«ՀՀԿ-ն, փաստորեն, Վարդան Օսկանյանի «կոմպլեմենտար» քաղաքականության ամենանվիրված շարունակողը եղավ: Տեսնենք ճակատագրո՞վ էլ կկրկնի օսկանյանական ձախողված կոմպլեմենտարիզմը»,- հավելում է թերթը:











































