«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի կարծիքով` Ուեյն Ռունիին ազգային թիմի ավագ նշանակելը ճիշտ որոշում է:
«Որոշ ֆուտբոլիստներ ավարտել են միջազգային կարիերան, մինչդեռ Ռունին այժմ մեծ հեղինակություն է վայելում Անգլիայի հավաքականում: Նա ոգեշնչում է երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր փորձում են օրինակ վերցնել Ուեյնից:
Մարդիկ միշտ ցանկանում են կիրք տեսնել: Ցանկանում են տեսնել, թե ինչպես է ֆուտբոլիստը պայքարում յուրաքանչյուր գնդակի համար և տոնում գոլը: Ուեյն Ռունին հենց այդպիսի խաղացող է»,- Sky Sports-ը մեջբերում է Բեքհեմի խոսքերը:









































