Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Եթե երկրապահը Սերժ Սարգսյանի կողքին է, մենք էլ մեր ժողովրդի կողքին ենք»

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ստեղծած «Երդվյալ ազատամարտիկների միությունն» արդեն տևական ժամանակ է՝ հայտնվել է ամենատարբեր քննարկումների առանցքում: Նորաստեղծ միությունը, փաստորեն, երկու հակակշիռ ունի՝ ԵԿՄ-ն և Ռուբեն Գևորգյանին չմիացած՝ Ռուստամ Գասպարյանի նախաձեռնած Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքը, որը օրերս Արմավիրում արտագնա նիստ էր հրավիրել: Ծաղիկ Ռուբոյի միությունը քննադատվում է երկու կողմից էլ: Առավել հատու տոնով՝ ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից, քիչ պակաս՝ Ռուստամ Գասպարյանի թևի, որին միացել և աջակցում են ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ընդդիմադիր հայացքների տեր ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը և ուրիշներ:

Որոշ տեղեկություններով, գեներալ Մանվել Գրիգորյանին այնքան է զայրացրել այս երկու կառույցների ակտիվությունը, որ նա Սերյան Սարոյանի հետ առաջիկա գործողությունների պլան է մշակում՝ պատժելու իրեն դեմ գնացողներին: «Սնանկացնելու և վտարելու եմ»,-խոստացել է գեներալ Մանվելը:

Հիշեցնենք՝ արդեն իսկ գրել ենք, որ գեներալ Մանվելը միությունը գրանցելուց առաջ Ծաղիկ Ռուբոյին և Ռուստամ Գասպարյանին կանչել է իր մոտ ու զգուշացրել, որ հրաժարվեն ինչ-որ միություններ ու դաշինքներ ստեղծելու գաղափարից՝ մատնացույց անելով դրա հետևանքները: Ռուստամ Գասպարյանն այդ հանդիպումից հետո հրաժարվել է Ծաղիկ Ռուբոյի հետ միանալ «Երդվյալ ազատամարտիկների միություն» ստեղծելու գաղափարի շուրջ՝ իր հերթին, սակայն, ակտիվացնելով իր գլխավորած դաշինքը, որը իշխանություններին վերջնաժամկետ է տվել մինչև սեպտեմբերի 30-ը խելքի գալ և շրջվել դեպի ժողովուրդը:

ԲՀԿ-ական երկու պատգամավորի միջև առաջացած հակասությունն էլ որոշ շրջանակներում մեկնաբանվում է որպես Գագիկ Ծառուկյանի հրահրածը: Ծառուկյանին ձեռնտու է, որ իր երկու կուսակիցները աստիճանաբար իրենց շուրջը համախմբեն Երկրապահից երես թեքած, երկրապահից «վառված» ազատամարտիկներին: Նա վստահ է, որ անհրաժեշտ պահին հաստատ կհամախմբի նրանց երկուսին մի նպատակի շուրջ և կօգտագործի երկու ճամբարներում կուտակված ներուժը՝ ի հակակշիռ ԵԿՄ-ի:

Ռուստամ Գասպարյանի՝ իշխանություններին վերջնաժամկետ ներկայացնող գծի մեջ գտնվող ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով նմանատիպ միությունների, դաշինքների ստեղծման անհրաժեշտության, դրանց տակ եղած քաղաքական նպատակների մասին, հորդորեց հասարակությանը շփոթության մեջ չդնել, թե այս խմբավորումները մեկը մյուսի դեմ են ձևավորվում, կամ պատվերներով ու կոնկրետ անհատների ունեցած նպատակների հիման վրա:

«Նման կառույցները ստեղծվում են պահանջարկի հիման վրա: Սրանք չեն ստեղծվել մեկը մյուսին հակադրվելու համար: Սրանք բոլորն էլ ձևավորվել են մեկ նպատակի համար, ոչ թե ինչ-որ մեկին ծառայություն մատուցելու համար: Այս պրոցեսից, երբ ազատամարտիկները հավաքվում են իրար շուրջ, մենակ ադրբեջանցիք ու մեր չուզողները պետք է ուրախանան, ուրիշ ոչ ոք»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, թե չի զարմանում, որ այս միությունների վրա փորձ է արվում «կռիշներ» փնտրել և գտնել: «Մեր երկրում ամեն ինչ դարձել ա կրիշներով, պատվերով, բայց կռված տղերքի համար պատվեր չկա»:

Պետրոսյանը նկատեց, որ իրենց երբեք չեն կատարի Ծառուկյանի կամ ուրիշ որևէ մեկի պատվերը, անկախ նրանից, թե ով է այդ միությունը ստեղծել, որ կուսակցության անդամ է և այլն: Միությունը, նրա խոսքով, բոլորովին այլ խնդիրներ է դրել իր առջև, բոլորովին այլ առաքելություն ունենք: «Բայց եթե ուզում եք քաղաքական աստառ տեսնել՝ խնդրեմ,-ասաց Պետրոսյանը՝ նկատելով,- դե եթե ԵԿՄ-ն հայտարարում է, որ կանգնած է ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի կողքին, ապա վակուում է առաջացել, անհրաժեշտություն է առաջացել, որ մենք էլ հավաքվենք և կանգնենք մեր ժողովրդի, մեր պետականության կողքին»:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի զայրույթին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Եթե ինչ-որ մեկին թվում ա, թե մենաշնորհել ա կռված տղեքի կարգավիճակը որոշելու խնդիրը, ապա դա իր սխալն ա: Էս երկրում ռազմիկները, մանվելները, ռուբոները հրամանատարներ են, որոնք առաջնորդել են իրենց զորախմբերը և ունեցել են ժողովրդին հաղթանակ պարգևելու նպատակ: Հիմա այսպես է ստացվել, բայց չի բացառվում, որ ժամանակի ընթացքում գործողությունների մեր վարվելակերպով էնքան մոտենանք իրար, որ նորից միավորվենք բոլորով: Հիմա առանձին-առանձին կձևավորվենք, ապա կմիավորվենք մեկ միասնական նպատակի շուրջ: Մեզ տարանջատել չի լինի: Մենք առանձին-առանձին բոլորս էլ իրար հետ շատ լավ ենք»:

Մեկ այլ ընդդիմադիր ազատամարտիկնց՝ ԵԿՄ-ական Մյասնիկ Մալխասյանից հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, որն է նման միություններ, դաշինքներ ստեղծելու նպատակը և անհրաժեշտությունը: Մալխասյանը, սակայն, ասաց, որ Հայաստանում չլինելու պատճառով ծանոթ չէ ստեղծված նոր միությանը և դժվարանում է կարծիք հայտնել: «Թե ինչ անհրաժեշտությունից ելնելով են ստեղծվում այդ միությունները՝ չեմ կարող ասել։ Ես վաղուց՝ 2008 թվականի մարտի 1-ից հետո Գևորգյան Ռուբենին չեմ տեսել և տեղյակ չեմ՝ ինքը ինչ է ստեղծում, ինչ է ուզում անել»,- ասաց Մալխասյանը:

Անդրադառնալով Գևորգյանի՝ միությանը անդամագրվելու նախապայմանին, թե անպայման պետք է առաջին գծում կռված լինի ազատամարտիկը, Մալխասյանը նկատեց. «Դե, թող գոնե հստակեցնի՝ որն է համարվում առաջին գիծը»: Ինչ վերաբերում է Գևորգյանի ասածին, թե միությանն արդեն իսկ 4500-ից ավելի ազատամարտիկ է անդամագրվել, Մալխասյանը նկատեց. «Ապրի ինքը: Հայաստանում իսկի էդքան մարդ չի մնացել, էդ ոնց եղավ, որ իր միությանը 4500 հոգի միացավ: Բայց լավ է, ապրի ինքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում