Սիրիական ռազմաօդային ուժերը Եփրատի ավազանում ուրբաթ հարձակվել են «Իսլամական պետություն» սուննիական ծայրահեղական կազմակերպության բազաների վրա: Ինչպես փոխանցում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, ավիահարվածներ են հասցվել Դեր Զորից արևելք ընկած Ալ-Աշարի զորավարժական և Իրաքի հետ սահմանին Աբու-Քեմալի հրամանատարական կենտրոններին: Ականատեսները հայտնել են գրոհայինների շարքերում մի քանի տասնյակ զոհերի ու վիրավորների մասին:
Սիրիացի ռազմական օդաչուները ռեյդեր են անցկացրել նաև հակառակորդի մի քանի պատվարների վրա Եփրատի հոսանքն ի վեր՝ Ռաքքա քաղաքից հարավ և հյուսիս: Սպանվել է առնվազն 18 վարձկան:
Հաղորդվում է, որ Հոմս նահանգում կառավարական ուժերը հետ են մղել «Իսլամական պետության» գրոհայինների հարձակումը Դամասկոս-Բաղդադ ավտոմայրուղու բանակային անցակետերի վրա:










































