ԵՄ նոր հակառուսական պատժամիջոցները կարող են անդրադառնալ «Գազպրոմբանկի» և «Գազպրոմնավթի» վրա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
Ընկերությունների հասանելիությունը եվրոպական փոխառություններին կարող է սահմանափակվել՝ հստակեցնում է գործակալությունը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել սեպտեմբերի 9-ից:
Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը՝ ԵՄ-ն հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշման ընդունումը մինչև երկուշաբթի:








































