ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհետապնդի «Ւսլամական պետության» գրոհայիններին Իրաքում և կձերբնակալի դրա առաջնորդներին` կազմակերպության լուծարման նպատակով` ինչպես դա եղավ «Ալ-Քայիդա»-ի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս ԱՄՆ ռազմաօդային ուժերը ռմբակոծության են ենթարկել իսլամիստների դիրքերը Իրաքի Ամերլի քաղաքի մերձակայքում:









































