Աշխարհի համալսարաններում դասավանդվում են մի շարք, այսպես ասած, ոչ ավանդական մասնագիտություններ:
1. Բիթլզսագետ: «The Beatles: Փոփ երաժշտությունը և հասարակությունը» մասնագիտությունն ուսումնասիրում են Լիվերպուլի Նորե համալսարանում:

2. Կալիֆոռնիայում նախապատրաստում են կանեփ աճեցնող մասնագետների:

3. Միչիգանի համալսարանն իր ուսանողներին առաջարկում է ձեռք բերել փաթեթավորողի բակալավրի, մագիստրոսի և նույնիսկ գիտությունների դոկտորի աստիճան:

4. Ձիարշավարանի մենեջերի մասնագիտությունը կարելի է ձեռք բերել Արիզոնայի համալսարանում:

5. Ժամանցային այգիների ինժեների նեղ մասնագիտությունը կարելի է ձեռք բերել Կալիֆոռնիայի համալսարանում:

6. Որոշումներ ընդունելու մասնագետ: Այս մասնագիտությունը կարելի է ձեռք բերել Ինդիանայի համալսարանում, որի մասնագետները կօգնեն ձեռնարկատերերին և թոփ մենեջերներին կարևոր գործնական որոշումներ ընդունելիս:

7. Աճուրդավարի մասնագիտություն կարելի է ձեռք բերել Harrisburg Area Cuty College-ում:

8. Փենսիլվանիայի համալսարանում կարելի է ձեռք բերել մարզադաշտերի խոտածածկույթի մասնագետի մասնագիտություն:

9. Աշխարհի խոշորագույն քրիստոնեական համալսարանը` Liberty University-ն, իր ուսանողներին առաջարկում է ստանալ տնային տնտեսուհու բակալավրի դիպլոմ:













































