Սիրիական ճգնաժամի զոհ է դարձել 30 հազար մարդ, իսկ հասցված վնասը գնահատվում է 40 մլրդ դոլար: Այսօր նման տվյալներ է հաղորդել «Հանուն խաղաղ գործընթացների կոալիցիոն ուժեր»–ի ներկայացուցիչ Կադրի Ջամիլը:
Նրա խոսքերով՝ Արևմուտքը փորձում է կեղծ պատրվակներով անուղղակի միջամտել Սիրիայի հակամարտությանը, իսկ երկրում իրավիճակը շատ բարդ է, տուժում են մարդիկ, և կարևոր չէ, թե նրանք ում կողմնակիցներն են:









































