Այս շաբաթ շատերին հետաքրքրել է այն հարցը, թե ով է Լիլիթ Ավագյանը, որը երախայի է սպասում Ռեջի Բուշից` Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջից, հայտնում է novostink.ru-ն:
Սրա հետ կապված՝ ամերիկյան RumorFix կայքը սեփական փոքրիկ հետաքննությունն է կատարել և պարզել է, որ Լիլիթը, ինչպես և Քիմը, ազգությամբ հայ է: Քարդաշյանի նման նա ևս հայտվել է «Պարեր աստղերի հետ»-ում:
Հայտնում են, որ Լիլիթն ամենաքիչը 13 տարի պարի դասերի է հաճախել, իսկ 2001-ին Հայաստանից տեղափոխվել է ԱՄՆ: Նա խոսում է 3 լեզվով` անգլերեն, ռուսերեն և հայերեն: Աշխատում է որպես խորեոգրաֆ և տարբեր տեսակի պարեր է դասավանդում : Իր մասնագիտության վերաբերյալ նա ասել է. «Սա իմ կիրքն է` կյանքին նայել այսպիսի զարմանալի և հրաշալի արվեստի միջոցով»:
Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների` Քարդաշյանը, որը հիմա հանդիպում է Քանյե Ուեսթի հետ, «շատ է տխրել», որ Լիլիթ Ավագյանը` Ռեջի Բուշի ընկերուհին հղի է: Նա ասել է, որ Բուշն իր կյանքի իսկական սերն է եղել:







































