Wednesday, 24 06 2026
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

ԵԱՀԿ ՄԽ. Կողմերը պետք է իրենց բնակչությանը նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում հանդիպում են ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ ու ծանոթացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նրանք նաև ներկայացրել են Դաշտային դիտարկման առաքելության՝ ԼՂ հարակից շրջաններում վիճակի մասին զեկույցը:

ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, համանախագահների հայտարարության մեջ ասված է, թե ԼՂ հարակից տարածքներում դաժան իրականությունը վկայում է , որ ստատուս քվոն պահպանելը անընդունելի է, և միայն բանակցությունների միջոցով խնդրի խաղաղ կարգավորումը կարող է լավ ու հստակ տեսանելի հեռանկարներ բացել նրանց համար, ովքեր այսօր այնտեղ ապրում են, և ովքեր պատրաստվում են ապրել:

Ներկայացված զեկույցում արտահայտված է նաև համանախագահների տեսլականը ԼՂ հարակից տարածքները հակամարտության տարածքից ծաղկող տարածքի վերածելու ուղղությամբ:

Համանախագահները հայտարարել են, թե մոտ ժամանակներս կրկին կայցելեն տարածաշրջան` շարունակելու քննարկումները հիմնարար սկզբունքների շուրջ, հիմնվելով այս տարվա մարտի 5-ին Սոչիում ձեռք բերված դրական տեղաշարժի վրա: Նրանք նաև կողմերի հետ կոնկրետ միջոցներ կմշակեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննման` Սոչիում ստանձնած պարտավորությունների կատարման առումով:

Կարևորելով կողմերի զսպվածության դրսևորումը ինչպես սահմանին, այնպես էլ հայտարարությունների մեջ՝ համանախագահները անընդունելի են համարում ուժի կամ դրա սպառնալիքի ցանկացած դրսևորում, այդ թվում նաև՝ քաղաքացիական օդանավերի նկատմամբ: Այս կապակցությամբ նրանք վճռականորեն դատաապարտում են անիմաստ սպանությունների շարունակումը և պատասխան հարվածները ճակատի ողջ երկայնքով: Համանախագահները դարձյալ վերահաստատել են իրենց նախկին դիրքորոշումը, որ կողմերը պետք է իրենց բնակչությանը նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում