Apple-ի արտադրանքն իր մեջ միավորում է ինչպես տեխնոլոգիական լավագույն ձեռքբերումները, այնպես էլ բացառիկ շքեղությունը, որպիսին կարող են ստեղծել միայն աշխարհի լավագույն ոսկերիչները, հայտնում է style.rbc.ru-ն:
Apple iMac անհատական համակարգիչը դարձել է այդպիսի շքեղության իրական մարմնացում և դրա արժեքը միայն փաստում է այդ մասին:
Նոր մոդելը թանկարժեք քարերի և մետաղների համադրություն է: Համակարգչի կորպուսն ամբողջովին փոխարինվել է օնիքսով (հաճախորդի ցանկությամբ դա կարող է մալաքիտ կամ ժադեիտ լինել):
Apple iMac-ի հաճախորդի մոդելի ստեղծման համար անհրաժեշտ կլինի մոտ 2 ամիս: Luxury-համակարգիչը կարժենա 93 750 դոլար:
Ավելի վաղ style.rbc.ru-ն գրել էր Apple iMac-ի մեկ այլ լյուքս մոդելի մասին, որի մոնիտորը զարդարել են 25 000 Swarovski բյուրեղներով: Փայլող հրաշքը գնահատել են 7 300 դոլար:








































