Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շարունակում է ձեռնոցի նման փոխել ընկերուհիներին: Նրա նոր կիրքը գեղեցկության նախկին թագուհի Ֆրանչեսկա Պասկալեն է դարձել, հայտնում է The Times-ը:
27-ամյա Ֆրանչեսկան նախկինում աշխատել է հեռուստաշոուում, այնուհետ ընտրվել է Նեապոլում Բեռլուսկոնիի կուսակցության խորհրդական: Պասկալեի կարիերան ևս մեկ գլխապտույտ հաջողություն է գրանցել, երբ մոդելը «Սիլվիո՛, մենք կարոտում ենք քեզ» անունով կոմիտե է հիմնել:
Աղջիկն ասել է, որ քաղաքականությամբ հետաքրքրվել է 17 տարեկանում: Այն ժամանակ նա Նեապոլում հաղթել է գեղեցկության մրցույթում:
Վերջերս պաշտոնական տեղեկություն է հայտնվել, որ Ֆրանչեսկա Պասկալեն Իտալիայի նախկին վարչապետի նոր սիրելին է: Նրա կուսակիցներն ուրախ չեն իրենց ղեկավարի համար: Ըստ շշուկների` գեղեցկուհուն արդեն խորհուրդ են տվել ավելի էլեգանտ հագնվել, առոգանության դասերի գնալ:









































