«Անցյալ տարին վերելքի տարի էր մեր թատորնի համար: Նախ մենք բեմադրեցին «Համադասարանցիներ» ներկայացումը, որը շատ լավ ընդունվեց ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում»,-ասում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսյոր Ալեքսանդր Գրիգորյանը:
Անցյալ տարի նշանավորվել է նաև նրանով, որ բեմադրվել են արտասահմանցի հեղինակների՝ տարբեր հայկական թեմաներով պիեսներ: Այս շարքում է «Լուսնային հրեշ» ներկայացումը, որի հիմքում ընկած է Ցեղասպանության թեման, ինչպես նաև «Ֆելդեֆիլ Բաթերֆլայ» ներկայացումը: Այս ներկայացումները ընդգրկված են 2011 թ. խաղացանկում ևս: Այս տարի բեմադրվելուն են նաև Սերգեյ Դովլատովի գործերից` հայտնի գրողի 70-ամյակի կապակցությամբ:
Ըստ Ա. Գրիգորյանի`վերջին մի քանի տարիներին մեր թատրոնում կտրուկ բարձրացել է թատրոնի` հատկապես երիտասարդ հանդիսատեսների թիվը:












































