Կախեթում՝ Վրաստանի գլխավոր խաղողագործական շրջանում, ուժեղ քամին և կարկուտով ուղեկցվող անձրևը 100 տոննայից ավելի խաղող են ոչնչացրել: Այս մասին հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Աղետի հետևանքով ամենից շատ տուժել են Դեդոպլիցկարո քաղաքը (այնտեղ քամին փլուզել է բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը, ինչի հետևանքով 2 ավտոմեքենա է վնասվել), Սանիոնե, Նապարեուլի և Շիլդա գյուղերը:
Միաժամանակ, Թբիլիսիում ուժեղ անձրևի հետևանքով հեղեղվել են բնակելի տների առաջին հարկեր և նկուղներ: Տեղի իշխանությունները խոստացել են օգնել բոլոր տուժածներին:









































