Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է զենքի և տեխնիկայի մատակարարումներ սկսի Ուկրաինա, ինչպես նաև օգնի ռազմական կադրերի նախապատրաստման հարցում:
Սենատորն այդ հայտարարությունն արել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Ես եկել եմ ևս մեկ անգամ վկայելու, որ Ուկրաինան ԱՄՆ-ում բազմաթիվ բարեկամներ ունի, և որ շատերն անտարբեր չեն, թե ինչ է այստեղ տեղի ունենում: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ Ուկրաինային անհրաժետ է օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ զենքով և տեխնիկայով»,- ընդգծել է սենատորը:
Մաքքեյնի խոսքով՝ հետագայում ԱՄՆ օգնությունը պետք է վերաբերի Ուկրաինայի զինուժի համար զինվորական կադրերի նախապատրաստմանը:











































