Մեծ Բրիտանիան խոստացել է իր 3 500 զինվորական հատկացնել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի արձագանքման նոր ուժերի համար: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Նրա խոսքով՝ օրվա ընթացքում ՆԱՏՕ-ն կարող է որոշում ընդունել Արևելյան Եվրոպայում առաջադեմ ստորաբաժանումներով արձագանքման նոր ուժեր ստեղծելու մասին:
«Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական գործողությունները ՆԱՏՕ-ի առաջ առաջադրանք են դնում դաշինքի արևելաեվրոպական անդամներին համոզելու հավաքական պաշտպանություն ապահովելու իր պատրաստակամության հարցում: Այսօր մենք որոշում կընդունենք արձագանքման բազմազգ ուժերի ստեղծման մասին, որն ունակ կլինի 2 օրվա ընթացքում տեղակայվելու… Եթե այդ որոշումն ընդունվի, Մեծ Բրիտանիան իր 3 500 զիվորականների կհատկացնի այդ ուժերի կազմում ընդգրկվելու համար»,- ասել է Քեմերոնը:
Նա նշել է, որ արձագանքման նոր ուժերի շտաբը կգտնվի Լեհաստանում:









































