Activision ընկերությունը կենդանի դերասանների մասնակցությամբ տեսանյութ է պատրաստել Destiny խաղի թողարկվելուն ընդառաջ: Ռեժիսորը Ջոզեֆ Կոսինսկին է («Տրոն. ժառանգություն», «Օբլիվիոն»): Այս մասին հայտնի է դառնում մամլո հաղորդագրությունից, որը Lenta.ru-ի խմբագրություն է ուղարկել Ռուսաստանում խաղի պաշտոնական ներկայացուցիչը:
Տեսանյութում իրադարձությունները ծավալվում են Led Zeppelin խմբի Immigrant Song ստեղծագործության ներքո:
Destiny-ի գործողությունները կատարվում են հեռավոր ապագայում, խաղացողները սեփական հերոսներ են ստեղծում և առաջադրանքների ընթացքում այցելում են Երկրի, Մարսի, Վեներայի և Լուսնի վրա ընտրված տեսարժան վայրերը:
Խաղի մշակմամբ զբաղվում է Bungie ստուդիան: Այն կթողարկվի սեպտեմբերի 9-ին PS4-ի, PS3-ի, Xbox One-ի և Xbox 360-ի համար:












































