Դորտմունդի «Բորուսիա»-ի բազմաթիվ երկրպագուներ ակումբի առաջիկա խաղի իրենց տոմսերը ցանկացել են ամրագրել հեռախոսազանգով:
Զանգահարելով «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի տոմսարկղի հեռախոսահամարով՝ նրանց պատասխանել է կանացի ձայն՝ առաջարկելով սեքսուալ ծառայություններ:
WAZ պարբերականի տեղեկություններով՝ միջադեպի պատասխանատուն հեռախոսային օպերատորն է, որի անհետևողականության արդյունքում մի քանի գծեր են խառնվել:
«Բորուսիա»-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով երկրպագուներից: Առայժմ չի նշվում՝ ակումբը երկրպագուներին կվերադարձնի՞ գումարները, որոնք նրանք ակամայից ծախսել են թանկարժեք զանգի պատճառով, թե ոչ:








































