ՆԱՏՕ-ն պատրաստվում է ընդլայնել ռազմավարական խորհրդակցությունները ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի շրջանակում՝ ասվում է հանձնաժողովի նիստի արդյունքներով կոմյունիկեում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Ճանաչելով ՆԱՏՕ-ի հետ հատուկ գործընկերության խորացման Ուկրաինայի մտադրությունը՝ մենք կընդլայնենք մեր ռազմավարական խորհրդակցությունները ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի շրջանակում»,- նշվում է փաստաթղթում: ՆԱՏՕ-ն նաև «կամրապնդի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում Ամենամյա ազգային ծրագրի և Ուկրաինայի պաշտպանունակության կայուն ամրապնդման և ներուժի զարգացման ծրագրերի շրջանակում»:
Ինչպես ասվում է փաստաթղթում՝ ՆԱՏՕ-ն և Ուկրաինան նաև կզարգացնեն փոխգործակցությունն իրենց ուժերի միջև, այդ թվում՝ երկիրը կանոնավոր կերպով կմասնակցի դաշինքի զորավարժություններին:
«Մեր աջակցությունը հստակ է և իրական: Մենք մշակել ենք միջոցառումների բազմակողմանի փաթեթ, որպեսզի Ուկրաինան կարողանա լավագույնս ապահովել իր անվտանգությունը»,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:





































