Լոնդոնի «Չելսի»-ի նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան, ով ներկայումս մարզվում է նախկին խաղընկերների հետ, լավագույն խաղացող է ճանաչվել` ակումբի ֆանատների կարծիքով: «Չելսի»-ի կազմակերպած ամենամյա բարեգործական ընթրիքի ժամանակ Դրոգբան շփվել է ակումբի պաշտոնական կայքի ներկայացուցիչների հետ:
«Ինձ համար մեծ պատիվ է: Ցանկացած օտարերկրացու համար խաղալ անգլիական ակումբում և լավագույնը ճանաչվել իսկապես պատիվ է: «Չելսի»-ում հիանալի 8 տարիներ եմ անցկացրել: Ամեն օր նոր բան եմ սովորել:
Այն, որ երկրպագուներն ընտրել են հենց ինձ, ապացուցում է, որ ուսումնառության 8 տարիներս զուր չեն անցել: Մինչ այժմ այստեղ ինձ զգում եմ` ինչպես տանը»,- նշել է Դրոգբան:








































