Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ն պատրաստել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման «ճանապարհային քարտեզ»: Այն բաղկացած է 20 էջից: Եթե Անկարան կատարի այդ «ճանապարհային քարտեզում» նշված կետերը, ապա Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ երկրներում:
Դրա համար Անկարան ամենից առաջ պետք է ստորագրի հետընդունման մասին համաձայնագիրը, որն ավելի ուշ պետք է հավանության արժանանա Թուրքիայի խորհրդարանի կողմից: Հետընդունման մասին համաձայնագրով նախատեսվում է երրորդ երկրների քաղաքացիների վերադարձը Թուրքիա, որոնք անլեգալ ձևով ԵՄ երկրներում կհայտնվեն Թուրքիայի տարածքի միջոցով: Թուրքիան այդ մարդկանց պետք է տեղավորի փախստականների ճամբարում:
Բացի այդ, նշանակություն է տրվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափորոշիչներին թուրքական անձնագրերի համապատասխանեցմանը: Թուրքիան պետք է չեղյալ հայտարարի մաքսային ծառայությունում վիզա հատկացնելու ընթացակարգը և անցում կատարի վիզաների հուսալի համակարգի:
Նշվում է, որ այդ ամենը կարող է տևել 4-5 տարի, ինչը նշանակում է, որ Թուրքիայի քաղաքացիները կարող են առանց վիզայի ԵՄ երկրներում ճամփորդել արդեն 2017-2018 թվականներին:









































