Բրիտանացի գիտնականների մի խումբ դիմել է կառավարությանը` կոչ անելով փաստացիորեն համաներման ենթարկել մաթեմատիկոս Ալան Թյուրինգին, ով 1952 թվականին դատապարտվել էր համասեռամոլության համար: Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ միջնորդագիրը ստորագրել են 11 գիտնականներ:
«Եկել է ժամանակը, որպեսզի նրա հեղինակությունն անաղարտ լինի»,- հայտարարել է միջնորդագրի հեղինակը՝ հիշեցնելով Թյուրինգի հաջողությունների մասին, մասնավորապես, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
«Չնայած դրան՝ հետագա տարիների կառավարությունները ի վիճակի չեն եղել չեղյալ համարել նրա դատվածությունը` համասեռամոլության մեղադրանքով, որն այն ժամանակ հանցագործություն է համարվել, որի հետևանքով նա հարկադրված ինքնասպանություն է գործել 41 տարեկան հասակում»,- նշվում է գիտնականների նամակում:
Թյուրինգը մահացել է 1954 թվականին` ցինկից թունավորվելու հետևանքով, իսկ հետաքննությունը հաստատել է, որ նա կյանքից հեռացել է սեփական կամքով: Այդ ժամանակ գիտնականը դեռևս հայտնի չէր լայն հանրությանը և միայն 1974-ին են գաղտնազերծվել նրա ձեռքբերումները:











































