Եթե «վեցյակի» մոտեցումը լինի կառուցողական և հիմնվի բարի կամքի վրա, լավ արդյունքների կարելի է հասնել մինչև նոյեմբերի 24-ը։ Այդ մասին նախօրեին Պրահայում Չեխիայի ԱԳՆ ղեկավար Լյուբոմիր Զաորալեկի հետ հանդիպմանը ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով տեղակալ Մաջիդ Թահթ Ռավենչին, հինգշաբթի հաղորդում է «Իրանի ռադիոյի» ռուսական ծառայությունը։
«Վեցյակի» հետ միջուկային բանակցություններում շեշտադրում անելով Իրանի կառուցողականության և բարի կամքի վրա՝ նա հավելել է, որ եթե հակադիր կողմը ձեռնարկի համապատասխան միջոցներ, ապա լավ արդյունքների կարելի է հասնել մինչև նոյեմբերի 24-ը։









































