«Ռեալ Մադրիդի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն թվիթերում ընթերցողների ռեկորդային քանակի շնորհիվ հայտնվել է Գինեսի գրքում:
Այս պահին 29-ամյա ֆուտբոլիստի պաշտոնական էջն ունի 29,5 միլիոն օգտատեր:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Ռոնալդուն կրկին հայտնվել էր Գինեսի ռեկորդների ցուցակում՝ որպես ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստ:









































