Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գերմանիայի խորհրդարանն այսօր կողմ է քվեարկել Թուրքիա Patriot զենիթա-հրթիռային համալիրներ ուղարկելուն: Քվեարկությանը մասնակցել է 555 պատգամավոր, որոնցից 461-ը կողմ են քվեարկել դրան, 86-ը՝ դեմ, իսկ 8-ը ձեռնպահ է մնացել:
Այսպիսով, Գերմանիան Թուրքիա կուղարկի Patriot զենիթա-հրթիռային երկու համալիր, ինչպես նաև առավելագույնը 400 զինծառայող՝ այդ համակարգերը սպասարկելու համար:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Գերմանիայի ուղարկած Patriot զենիթա-հրթիռային համալիրները Թուրքիայում տեղակայվելու են Սիրիայի հետ սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա՝ Քահրամանմարաշում (Մարաշ):










































