ՄԱԿ-ի արտահերթ ծրագիրը, որը նկարագրում է Մալիում տիրող իրավիճակը, նախազգուշացնում է այն վտանգների մասին, որոնք երկրին սպառնում են հյուսիսային շրջաններ զինված ներխուժման դեպքում: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս դեպքում փախստականների թիվը կարող է հասնել մինչև 800 հազարի:
BBC-ն նշում է, որ ներխուժման մարդասիրական հետևանքների նման մռայլ կանխատեսումը հակամարտության կողմերի համար կարող է առիթ դառնալ շարունակելու խաղաղ բանակցությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մալիի ժամանակավոր կառավարության ղեկավար Դիարան բուժման նպատակով փորձել էր մեկնել Ֆրանսիա, սակայն դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էր իր տանը` Ամադու Սանգոյի հրամանով, որը գլխավորել է մարտին տեղի ունեցած հեղաշրջումը:
Զինվորականները կարծում են, որ վարչապետը փորձել է փախչել երկրից: Ձերբակալությունից հետո Դիարան հայտարարել է իր հրաժարականի մասին: Մալիի նոր վարչապետ է նշանակվել Ջանգո Սիսոկոն










































