Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
«Պորոշենկոն Օբամայի հետ առանձին քննարկել է Ուկրաինայի դեմ ագրեսիան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Զրույցի մասին այլ մանրամասներ չեն նշվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պորոշենկոն հանդիպումներ է ունեցել G7-ի 5 առաջնորդների հետ:











































