Sunday, 05 07 2026
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար

Հասմիկը մաս-մաս հափշտակել է սկեսրոջ ու սկեսրայրի 254 հազար դոլար արժողությամբ ոսկեղենը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է սկսվեր Հասմիկ Հարությունյանի գործի դատական քննությունը:

40-ամյա Հասմիկը, ըստ մեղադրանքի, 2010 թվականից մինչև 2012 թվականի հուլիսի 16-ը շարունակաբար, մաս-մաս գաղտնի հափշտակել է ամուսնու ծնողների ննջասենյակում պահված ու վերջիններիս պատկանող ոսկե զարդերը, ոսկե և արծաթե սպասքի պարագաները՝ ընդհանուր՝ 254 հազար 963 դոլար արժողությամբ:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի հունվարի 20-ին Հասմիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ամուսնու՝ ՌԴ-ում բնակվող մորաքրոջ հետ, խնդրել է, որ վերջինս ուղարկի 4 հազար դոլար՝ պատճառաբանելով, թե ամուսինը պարտքեր ունի, պետք է մարի:

Մորաքույրն ուղարկել է գումարը, Հասմիկը, ըստ մեղադրանքի՝ այն օգտագործել է իր կարիքների համար և պարտքն էլ չի վերադարձրել՝ խաբեությամբ հափշտակել է:

Բացի այդ, 2012 թվականի մայիսի 18-ին Հասմիկը հեռախոսազրույց է ունեցել ամուսնու ազգականների հետ, 15 հազար դոլար խնդրել մեկ ամիս ժամանակով՝ պատճառաբանելով, թե ամուսնու եղբայրը այդքան պարտք ունի, և պարտատերերը սպառնում են իրեն ու իր երեխաներին: Հասմիկ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, ստացել և հափշտակել է12 հազար դոլար:

Եռադրվագ այս գործով ամբաստանյալին մեղադրանք է առաջադրված գողության ու խարդախությունների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով:

Հասմիկ Հարությունյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Դատական նիստը չկայացավ, որովհետև թարգմանչուհին դատարան չէր ներկայացրել համապատասխան լիազորագիրը:
Գործով թարգման պիտի մասնակցի, որովհետև տուժող տիկինը հայերեն գրավոր լեզվին չի տիրապետում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում