Calico ընկերությունը, որը Google ամերիկյան համացանցային կորպորացիայի ստորաբաժանում է և մասնագիտացած է կենսատեխնոլոգիաների ուղղությամբ, պայմանավորվել է AbbVie կենսադեղագործական ընկերության հետ տարիքային հիվանդությունների բուժման մեթոդների հետազոտման ու մշակման ոլորտում համագործակցության մասին: Այս մասին գրում է The New York Times-ը:
Հաղորդվում է, որ խոսքը քաղցկեղի և նյարդադեգեներատիվ շեղումների բուժման մասին է:
Համագործակցության պայմաններով՝ սկզբնական փուլում նախագծի ֆինանսական աջակցությունը յուրաքանչյուր կողմից կկազմի 250 մլն դոլար, ապագայում ընկերությունները նախագծում կներդնեն ևս 500-ական մլն դոլար:
Calico-ն կկիրառի իր մշակումները դեղերի ստեղծման համար, իսկ AbbVie-ն աջակցություն կցուցաբերի հետազոտությունների և մշակումների ոլորտում, ինչպես նաև կօգնի դեղանյութը շուկա դուրս բերելու հարցում:









































