«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շնորհակալություն է հայտնել «կարմիր սատանաներ»-ի ղեկավարներին` վստահության համար: Թիմն անհաջող է մեկնարկել Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում` իր ակտիվում գրանցելով ընդամենը երկու միավոր:
««Բավարիա»-ում կարիերայիս մեկնարկը նույնքան անհաջող էր, որքան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Բայց տարբերությունը նրանում է, որ մյունխենցիներն ինձ զրույցի հրավիրեցին և անհապաղ բացատրություններ պահանջեցին: Իսկ «Յունայթեդ»-ի ղեկավարները դրա փոխարեն ինձ համար նոր խաղացողներ գնեցին:
Նրանք սատարեցին ինձ` շարունակելով ձեռք բերել նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ: Դա վստահության ցուցաբերում է: Զգում եմ ամեն ինչ և շատ բարձր գնահատում»,- Daily Mirror-ը մեջբերում է վան Գալի խոսքերը:







































