Harper’s Bazaar En Espanol-ը տոնում է իր 35-ամյակը, և, ի պատիվ դրա, ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկը զարդարել է Նաոմի Քեմփբելը, իսկ ամսագրի էջերը՝ նրա մասնակցությամբ ֆոտոսեսիան, որի համար սուպերմոդելը հանդես է եկել գլամուրային կերպարներում, հայտնում է spletnik.ru-ն:
Շքեղ ոսկերչական զարդերը համադրվում են Balmain-ի, Stella McCartney-ի, Prada-ի զգեստների հետ:
Ի դեպ, հոբելյանական համարն ունի 2 շապիկ, և դրանց վրա 2 լեգենդներ են՝ Կլաուդիա Շիֆերն ու Սինդի Քրոուֆորդը:













































