Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, անգլիական «Լիվերպուլ»-ը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Քրիստիան Տելյոյի ծառայություններով ու ցանկանում է ձեռք բերել վերջինիս տրանսֆերային իրավունքները:
Կատալոնյան թիմը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ պայմանագիր է կնքել Տելյոյի հետ, սակայն նրա տրանսֆերի դիմաց սահմանվել է կատալոնական ակումբի համար շատ համեստ՝ 10 միլիոն եվրո: Այսպիսով՝ անգլիական թիմը հնարավորություն ունի ձեռք բերել Տելյոյի իրավունքները:









































