Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը մասնակցել է Ice Bucket Challenge համաշխարհային բարեգործական ակցիային:
Facebook-ի իր պաշտոնական էջում միապետը տեսանյութ է տեղադրել, որում նա անձամբ է իր վրա դույլով ջուր լցնում: Նա մարտահրավեր է նետել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
«Ես շատ ուրախ եմ ու հպարտանում եմ այս անսովոր նախագծին մասնակցելու հնարավորությամբ և ուրախ կլինեմ անձամբ նվիրատվություն կատարել ALS հիմնադրամին»,- ասել է Մոնակոյի իշխանը:
Նա հայտնել է, որ ակցիային մասնակցելու առաջարկ է ստացել միանգամից իր երկու ծանոթից՝ «Ֆորմուլա 1»-ի հիմնադիր, իռլանդացի Էդի Ջորդանից ու Բրայան Օ Դրիսկոլից՝ Իռլանդիայի ռեգբիի հավաքականի թիմի ավագից:
Ալբերը մարտահրավերը, բացի Օլանդից, ուղղել է նաև Nike ընկերության հիմնադիր Ֆիլ Նայթին ու Նորվեգիայի արքայազն Հոքոնին:
Ալբերն իր վրա սառցե ջուր է լցրել, ինչից հետո կադրից դուրս նրա ասիստենտները ջրով լի 2 դույլ են լցրել: «Դա հիանալի է»,- ասել է Մոնակոյի իշխանը:










































