Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Apple-ը մեղավոր է ճանաչվել MobileMedia Ideas-ի արտոնագրերի խախտման մեջ

ԱՄՆ Դելավեր նահանգի ատենակալների դատարանը Apple ընկերությանը մեղավոր է ճանաչել iPhone շարքի սմարթֆոնների ստեղծման ընթացքում 3 արտոնագրերի խախտման մեջ: Այդ արտոնագրերը պատկանում են MobileMedia Ideas կազմակերպությանը, որի տերերն են Sony և Nokia ընկերությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հայցվորի հաղորդագրությանը:

Վճռի հիման վրա հայցվորը կարող է Apple-ից փոխհատուցում պահանջել MobileMedia Idea-ին պատկանող տեխնոլոգիաների օգտագործման համար: Նշենք, որ հայցն Apple-ի դեմ ներկայացվել էր 2010 թվականին:

Սկզբում հայցում խոսվում էր iPhone սմարթֆոնների և iPod նվագարկիչների ստեղծման մեջ 10-ից ավելի արտոնագրերի խախտման մասին, սակայն դատական վարույթի ընթացքում դրանց թիվը նվազեցվել է 3-ի:

Այդ արտոնագրերից մեկը, որը Nokia ընկերությունը ստացել է 2002 թվականին, վերաբերում է ներկառուցված տեսախցիկով բջջային հեռախոսի կառուցվածքին:

Երկրորդը, որը Nokia-ն ստացել է 2001 թվականին, նկարագրում է տեխնոլոգիան, որը թույլ է տալիս բջջային հեռախոսին ավտոմատ կերպով անջատել այն համարից ստացվող զանգերը, որը նախապես կարգավորումներում նշում է օգտատերը:

Երրորդ արտոնագիրը, որը 2000 թվականին ստացել է Sony ընկերությունը, նկարագրում է ինտերֆեյսը, որը բջջային սարքի տիրոջը թույլ է տալիս կարգավորել ընթացիկ զանգի վիճակը, մասնավորապես՝ մեկի հետ խոսելիս մյուսին գծում պահելու ժամանակ:

Էլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող ընկերությունն ավելի քան 300 արտոնագիր ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում