Ֆրանսիական լրատվամիջոցները վերջին ժամանակներս խոսում են միայն դերասան Ժերար Դեպարդիեի մասին: Հնարավոր է, որ նա կարողացել է խուսափել հարկերից Բելգիայում, սակայն չար ճակատագիրը նրան այնտեղ էլ է հետապնդում: Նա դատարանի առաջ է կանգնելու ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար,- հաղորդել է AFP-ը:
Նոյեմբերի վերջին, դեռ Բելգիա չմեկնած, Դեպարդիեն ավտովթարի էր ենթարկվել՝ ընկնելով սկուտերից: Բարեբախտաբար, ավտովթարի հետևանքով ոչ ոք չէր տուժել: Սակայն դեպքի վայր շտապած ոստիկանությունը պարզել էր, որ դերասանը ավտոմեքենայի ղեկին է ոչ սթափ վիճակում: Դեբարդիեի արյան մեջ ալկոհոլի քանակը թույլատրելի սահմանից գրեթե 3 անգամ ավելի շատ է եղել:
Ֆրանսիական օրենքը խիստ է նրանց հանդեպ, ովքեր որոշել են ղեկին նստել ոչ սթափ վիճակում: Նման խախտման համար հնարավոր է 4500 եվրոյի տուգանք կամ էլ մինչև 2 տարվա ազատազրկում: Ի սկզբանե Դեպարդիեի գործի վերաբերյալ դատական նիստը նշանակվել էր դեկտեմբերի 13-ին, սակայն դերասանը խնդրել էրհետաձգել լսումները մինչև հաջորդ տարի: Հիմա նա չափազանց զբաղված է Փարիզում իր առանձնատան վաճառքով:








































