Forbes ամսագիրը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանուհիների վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է «Ժամանակակից ընտանիք» (Modern Family) սերիալի աստղ Սոֆյա Վերգարան, ով 2014-ին աշխատել է 37 մլն դոլար:
Երկրորդ տեղում է «Օրենք և կարգապահություն. Զոհերի հատուկ բաժին» (Law and Order: Special Victims Unit) սերիալի դերասանուհի Մարիշկա Հարգիտեյը (13 մլն դոլար):
Եռյակը եզրափակում է «Մեծ պայթյունի տեսության» (The Big Bang Theory) աստղ Քեյլի Կուոկոն (11 մլն):
Հնգյակում են նաև «Լավ կինը» (The Good Wife) սերիալի դերասանուհի Ջուլիանա Մարգուլիսը (10 մլն) և Էլեն Պոմպեոն՝ «Կրքի անատոմիա» (Grey’s Anatomy) սերիալից (10 մլն):











































