Նախկինում հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Գարի Լինեկերը, ով այժմ ֆուտբոլային վերլուծաբան է, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակ անց Անգլիայի հավաքականը Եվրոպայի և աշխարհի ուժեղագույն թիմերից կլինի, քանի որ թիմում բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ են ընդգրկվել:
«Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված Անգլիայի հավաքականի հեռանկարների առումով: Կարող է որոշակի ժամանակ պահանջվել, բայց մեր թիմում բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ են ընդգրկվել:
Շուտով Անգլիայի հավաքականը կրկին մրցունակ կլինի: Սպասեք և ամեն ինչ կտեսնենք ինքներդ»,- Twitter-ի իր էջում գրել է Լինեկերը:








































