Նույնասեռականությունը տղամարդկանց մոտ պայմանավորված է ֆիզիոլոգիական կոնկրետ հիմքերով: Այս մասին ասվում է չինացի գիտնականների հոդվածի մեջ, որը տպագրել է հանրահայտ ature ամսագիրը: Նրանք կարծում են, որ «երջանկության հորմոնի» կամ սերոտոնի բացակայությունը կարող է առնական տղամարդուն դարձնել բիսեքսուալ:
Պեկինի համալսարանի գիտնական Յան Լյուն և նրա գործընկերները կարողացել են գտնել սերոտոնինի բացակայության կապը նույնասեռականության հետ: Այդ նեյրոմեդիատորը, որն ապահովում է կապը մեկ նեյրոնից դեպի մյուսը, շատ հաճախ հորմոնի դեր էլ է տանում՝ ապահովելով թե՛ մարդու և թե՛ մկների մոտ սիրային հարաբերությունների բոլոր պարտադիր ֆունկցիաները:
Քանի որ սերոտոնինն առաջանում է միայն տրիպտոֆան ամինաթթուից, ապա դրա իսպառ բացակայությունը սննդակարգից կարող է որձի մոտ մյուս որձերի հանդեպ «հետաքրքրություն» առաջացնել:
Այն մկները, որոնց վրա փորձեր են կատարվել, կորցրել են իրավիճակը ադեկվատ գնահատելու հնարավորությունը` չտարբերելով՝ է՞գ է իրենց առջև, թե՞ որձ: Սակայն սերոտոնինի համապատասխան ներարկումից հետո որձի մոտ անմիջապես վերականգնվում են իր ցանկությունները միայն էգի նկատմամբ:
Սակայն պարզ չէ, թե որքանով է սա վերաբերում նաև մարդկանց: Հայտնի է, որ սերոտոնինի ներարկումները մարդկանց չինացի գիտնականների համար դեռ «ցանկալի» արդյունք չեն ապահովել:











































