ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովը Ուելսում դաշինքի գագաթնաժողովին չի քննարկի Կիևին զենք մատակարարելու հարցը: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը:
ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք չի մատակարարի, եթե նույնիսկ Կիևը հանդես գա համապատասխան խնդրանքով: Զրուցակցի խոսքերով՝ դա տեխնիկապես անհնար է:
«ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք չի մատակարարի: Մենք պահեստներում զենք չունենք: Մենք նոր ծրագրեր կիրականացնենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ հրամանատարությունը և վերահսկությունը, լոգիստիկան, վիրավորներին օգնությունը, անձնակազմի նախապատրաստությունը, ինչպես նաև այլ ոլորտներում: Դրա համար գոյություն ունի երկարաժամկետ աջակցություն նախատեսող ազգային ծրագիր»,- ասել է նա:
Զրուցակիցը նաև հավելել է, որ խոսքը օգնության մասին չէ, որը կարճաժամկետ հեռանկարում կօգնի Կիևին: Նրա խոսքով՝ Պորոշենկոն կարող է բարձրացնել այդ հարցը, սակայն դա պետք է որոշեն ՆԱՏՕ-ի առանձին երկրները, ոչ թե դաշինքը:











































