Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը բացառել է Ուկրաինայի իրավիճակի պատճառով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատման հնարավորությունը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ Ռուսաստանը, ինչպես նախկինում, շարունակում է ձեռնարկել շատ վտանգավոր քայլեր, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում լարվածության սրման, և այդ քայլերը հետևանքներ կունենան Ռուսաստանի համար: Այնուհանդերձ, ինչպես ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ ԱՄՆ-ը դրա պատճառով Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ չի իրականացնի:
Հեյգելն արտահայտվել է ի պաշտպանություն ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված մոտեցման: Հեյգելի կարծիքով՝ չկա որևէ հիմք՝ հաստատելու, որ տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանն ուղղված դիվանագիտական ջանքերը զուր են եղել:












































