Նախկին մարմնավաճառուհին մտադիր է Ֆրանսիայով քայլել 800 կմ՝ հաջակցություն օրենքի, որը տուգանք է սահմանում «սիրո քրմուհիների» ծառայություններից օգտվել որոշող տղամարդկանց նկատմամբ: Այս մասին հաղորդում է Liberation-ը:

57-ամյա Ռոզան Իշերը, ով 22 տարի զբաղվել է մարմնավաճառությամբ, մտադիր է Սեբտ քաղաքից ոտքով հասնել մինչև Փարիզ: Այսպիսով՝ նա ցանկանում է հասարակության ուշադրությունը հրավիրել մարմնավաճառուհիների հաճախորդներին վարչական հետապնդման ենթարկելու անհրաժեշտության վրա, որը կարող է օգնել կանանց «դուրս պրծնել իրենց մարմինը վաճառող սարսափելի շրջապատից»:
Իշերը նախատեսում է Փարիզ ժամանել հոկտեմբերի 12-ին:









































