Samsung ընկերությունը Բեռլինի Unpacked արարողությանը ներկայացրել է իր նոր Galaxy Note 4 և Galaxy Note Edge սմարթֆոնները, ինչպես նաև վիրտուալ իրականության Gear VR ակնոցը: Այս մասին է հաղորդում Gazeta.ru-ն:
Ամենահետաքրքիր նորույթը Galaxy Note Edge սմարթֆոնն է, որի էկրանը ճկվող է:
Galaxy Note 4-ը ստացել է կաղապարին փաթաթված մետաղական գոտի: 5,7 դյույմանոց էկրանը 2560х1440 թողունակություն ունի, իսկ տեսախցիկը՝ 16 մեգապիքսելի հնարավորություն:
Սմարթֆոնը չորս գույներով կներկայացվի՝ սև, սպիտակ, ոսկեգույն և վարդագույն: Այն վաճառքի դուրս կգա այս տարվա հոկտեմբեր ամսին:
Galaxy Note 4 սմարթֆոնը ընկել է վիրտուալ իրականության ակնոցի հիմքում: Ապարատը ներդրվում է ակնոցի կաղապաի մեջ, որի էկրանը կիրառվում է ամբողջ սարքավոման աշխատանքի ընթացքում: Համակարգը ստեղծվել է Oculus ընկերության հետ համատեղ:









































