Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, ելույթ ունենալով Կում քաղաքում գտնվող Իսլամական հետազոտությունների կենտրոնում, հայտարարել է, որ Իրանի օրենսդրական համակարգն ունի իսլամական արմատներ, և Իրանում բոլոր օրենքները պետք է համապատասխանեն շարիաթին ու ֆիքհին (հասարակական նորմերի համալիր՝ լայն իմաստով, մուսուլմանական իրավունք).
«Կում քաղաքում դեռ մի քանի տարի առաջ պետք է ստեղծվեր Իսլամական հետազոտությունների կենտրոն: Դա հիմք կհանդիսանա խորհրդարանի և գիտական հոգևոր ակադեմիայի միջև համագործակցության սկսման համար՝ օգտագործելու համար օրենսդիր ոլորտում գիտական պոտենցիալը: Տեսական հիմքերի բացակայությունը պատճառ դարձավ երկրում մի շարք խնդիրների առաջացման»:











































