Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը կոչ է անում չհավատալ շրջանառվող լուրերին, թե թիմում առկա են ներքին լարվածություն և հոգեբանական խնդիրներ: Այդ մասին նա հայտնել է իսպանական պարբերականներին:
Դարպասապահը, մասնավորապես, նշում է, որ ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե ինքն ու Քրիշտիանու Ռոնալդուն վատ հարաբերություններ ունեն:
«Ես կանցկացնեի հանգստյան օրերս Ռոնալդուի ընկերակցությամբ: Եվ կհոգայի բոլոր ծախսերը:
Իհարկե, Ռոնալդուն, Պեպեն և Կոենտրանոն ավելի շատ են շփվում: Դա բնական է, քանի որ նրանք միասին են մեկնում Պորտուգալիայի ազգային թիմի խաղերին»,- նշել է դարպասապահը:
Կասիլյասը հավաստիացրել է, որ թիմում նորմալ իրավիճակ է: Մականուններ ունենք, զվարճանում ենք: Օրինակ՝ ինձ «ձմերուկ» են անվանում, քանի որ գլուխս մեծ է ու կլոր»,- կատակել է «արքայական ակումբ»-ի դարպասապահը:







































