Apple-ը մանրածախ առևտրով զբաղվող ամերիկյան մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Best Buy-ի և Amazon-ի հետ պայմանավորվել է iPad mini պլանշետների գնի իջեցման մասին՝ հայտնում է Digitimes պորտալը: Պարբերականի աղբյուրների կարծիքով՝ այս օրինակին կարող են հետևել նաև այլ վաճառողներ:
Այժմ Amazon-ում 16 գբ հիշողությամբ iPad mini-ն արժե 240 դոլար, իսկ Best Buy խանութներում՝ 199 դոլար, ինչը 100 դոլարով էժան է մեկնարկային գնից:










































